
լուսանկարը՝ ՌԻԱ- Նովոստիի
Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր մերժել է ՌԴ քաղաքացի Սերգեյ Միրոնովի կալանավորման միջնորդությունը։ Ռուսաստանի քաղաքացին ձերբակալվել էր Հայաստան ժամանելուն պես Ինտերպոլի միջոցով ԱՄՆ հայտարարած հետախուզման պատճառով։ Դատական վճիռը դատախազությունը կարող է բողոքարկել 5 օրում։ Ամերիկացի իրավապահները նրան մեղադրում են զենքի արտահանման վերահսկման օրենքը խախտելու եւ փողերի լվացման մեջ։
Միրոնովի ԱՄՆ- ին արտահանձնման հարցը մնում է օրակարգում։ Ռուս- հայկական իրավաբանների ընկերակցության նախագահ Ռուբեն Կիրակոսյանը «ՌԻԱ- Նովոստիին» հայտնել է, որ արտահանձնման հարցը կլուծվի 40 օրվա ընթացքում։ «Մինչ այդ Միրոնովը կման ազատության մեջ, բայց Երեւանում։ Մինչեւ այդ հարցի լուծումը նա Հայաստանից գնալու հնարավորություն չի ունենալ»,- ասել է նա։




