Հասարակություն

Արամ Պետրոսյանին զենքի կիրառմամբ պատանդառության մեղադրանք է առաջադրվել

ՌԴ Քննչական կոմիտեն մեղադրանք է առաջադրել Մոսկվայի կենտրոնում՝ Սիթիբանկի մասնաճյուղում օգոստոսի 24-ին պատանդներ վերցնելու մեջ կասկածվող հայազգի Արամ Պետրոսյանի նկատմամբ։ Այս մասին հայտնում է TASS գործակալությունը՝ հղում անելով ՔԿ մամլո ծառայությանը։

«ՌԴ ՔԿ Մոսկվայի Գլխավոր քննչական վարչության կողմից շարունակվում է 55-ամյա Արամ Պետրոսյանի հանդեպ քրեական գործի քննությունը։ Նրան առաջադրվել է մեղադրանք՝ ՌԴ Քրեական օրենսգրքի 206-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսվող հանցագործության իրականացման համար, այն է՝ «2 և ավելի անձանց պատանդառում՝ որպես զենք դիտարկվող առարկայի գործադրմամբ»,- ասվում է հայտարարության մեջ։

Back to top button