
Հայաստանը սեպտեմբերի 6-11-ին Ռուսաստանում նախանշված «Բանակ 2016» համաժողովում պաշտպանական արդյունաբերական արտադրանք կներկայացնի:
Ռազմա-տեխնիկական համաժողովում Հայաստանը, Ղազախստանը, Բելառուսն ու Պակիստանը կներկայացնեն 29 ազգային ձեռնարկություններ: Ինտերֆաքսին հայտնել է Ռուսաստանի ՊՆ գիտահետազոտական գործունեության գլխավոր վարչության ղեկավար Ալեքսանդր Միրոնովը:
«Նախատեսված է 4 ազգային ցուցահանդեսային տաղավարի բացում. Հայաստանը կներկայացնեն 5 ձեռնարկություններ, Բելառուսը՝ 9, Ղազախստանը՝ 6, Պակիստանը՝ 9»,- Եվրոպայի, Մերձավոր Արեւելքի, Աֆրիկայի եւ Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ավելի քան 50 երկրների ռազմական կցորդների հետ հանդիպմանն ասել է Միրոնովը:
Համաժողովի աշխատանքներին կմասնակցեն նաեւ ձեռնարկություններ Գերմանիայից, Հնդկաստանից, Իսրայելից, Իռլանդիայից, Չինաստանից, Մալազիայից, Թայլանդից, Ֆրանսիայից եւ Շվեյցարիայից:




