
Այսօր Երևանի Ազատության հրապարակում ազգությամբ եզդի մարզիկ Մանվել Մամոյանը Գինեսի նոր ռեկորդ սահմանեց՝ նվիրելով այն ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում անմահացած հերոսների հիշատակին: Մանվելը երկրորդ փորձից կարողացավ 1 րոպեում բռունցքների վրա 86 անգամ կատարել հենում-ծալում վարժությունը՝ նոր ռեկորդ սահմանելով։ Նշենք, որ նախորդ ռեկորդը պատկանում էր Կանադան ներկայացնող Ռոյ Բերգերին՝ 84 անգամ։ Վերջինս սահմանել էր այն հունիսի 18-ին։





