
Մոսկվայում «Սիթիբանկը» գրաված հայազգի գործարար Արամ Պետրոսյանը հանձնվել է իրավապահներին: Ինչպես տեղեկացնում է «ՏԱՍՍ»-ը` իրավապահ աղբյուրների տեղեկացմամաբ, Պետրոսյանի վզից կախված տուփում պայթուցիկ չի հայտնաբերվել. այն լցված է եղել սովորական աղով: Ավելի վաղ, սնանկացած գործարարը սպառնացել էր պայթեցնել արկղիկը:
Մինչ այդ հայտնի էր դարձել, որ Պետրոսյանն ազատ է արձակել բոլոր պատանդներին:
Հիշեցնենք, որ չորեքշաբթի օրը՝ երեկոյան, 1961թ. ծնված, Ռուսաստանի քաղաքացի, ազգությամբ հայ գործարար Արամ Պետրոսյանը Մոսկվայի կենտրոնում ներխուժել է «Սիթի բանկ», պատանդ վերցրել չորս մարդու և սպառնացել, որ կպայթեցնի բանկը: Մինչ այդ քայլին դիմելը նա համացանցում տեսաուղերձով դիմել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին:




