
Վերաքննիչ դատարանը մերժել «Ոտքի Հայաստան» նախաձեռնող խմբի անդամ Անդրիաս Ղուկասյանի վերաքննիչ բողոքը՝ լրագրողներին հայտնել է նրա փաստաբան Լուսինե Սահակյանը։
Փաստաբանը տեղեկացրել է, որ իրենք բողոքարկել էին ձերբակալության և կալանքի վերաբերյալ դատարանի կայացրած որոշումները:
Վերաքննիչը երկու բողոքներն էլ մերժել է եւ Անդրիաս Ղուկասյանն առնվազն մեկ ամիս եւս կման անազատության մեջ՝ ասել է Լուսինե Սահակյանը՝ իր պաշտպանյալի նկատմամբ դատարանի մոտեցումը գնահատելով որպես քաղաքական հետապնդում։




