Հասարակություն

Մահացել է իրավապաշտպան Միքայել Դանիելյանը

Այսօր՝ օգոստոսի 24-ին մահացել է Հելսինկյան ընկերակցության նախագահ, հայտնի իրավապաշտպան Միքայել Դանիելյանը, հայտնել է Գյումրիի ավագանու անդամ, «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը իր ֆեյսբուքյան էջում:

Միքայել Դանիելյանը հիմնադրել է Հելսինկյան Ասոցիացիան 1997 թվականին: 1997 թվականից առ այսօր հանդիսանում է Հելսինկյան Ասոցիացիայի նախագահ: Որպես ՀԿ նախագահ ապահովում է կազմակերպության անձնակազմի աշխատանքի արդյունավետ կառավարումը համապատասխան բարձրակարգ չափանիշներին:

Կազմակերպության ստեղծման օրից ի վեր Մ.Դանիելյանը կառուցել եւ պահպանել է ամուր եւ արդյունավետ կապ թե՛ տեղական եւ թե՛ միջազգային գործընկեր կազմակերպությունների հետ: Կազմակերպությունը ղեկավարելու տարիներին դասախոսություններ է կարդացել երիտասարդ իրավապաշտպանների համար Հայաստանում եւ արտերկրում: 2009 թվականին Հայաստանում ԱՄՆ դեսպանատան կողմից ստացել է «Ազատության Պաշտպանի Մրցանակը»:

Back to top button