Հասարակություն

Արամ Ա-ն խորհրդակցություններ է անցկացրել Սիսի կաթողիկոսարանի վերադարձի վերաբերյալ

Վերջերս Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ Ա կաթողիկոսը Ժնևում մի շարք խորհրդակցություններ է անցկացրել Սիսի կաթողիկոսարանի վերադարձի դատի վերաբերյալ:

Կաթողիկոսարանը 2015 թվականի ապրիլի 27-ին դիմել էր թուրքական դատարան՝ պահանջելով Սիսի կաթողիկոսարանի պատմական կալվածքի վերադարձը:

Ըստ «Գանձասար»-ի՝ խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են Թուրքիայում տեղի ունեցած վերջին զարգացումները, ինչպես նաև Եվրոպայում Մարդու իրավունքների դատարանի և Թուրքիայի միջև հարաբերություններում ստեղծված նոր պայմաններն ու դրանց հավանական ազդեցությունն այդ դատի վրա:

Խորհրդակցություններ են եղել նաև առաջիկա քայլերի մասին:

Back to top button