Հասարակություն

Այսօր կհրապարակվի Պերմյակովի դատավճիռը

Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի արտագնա նիստում գյումրեցի Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության գործով դատարանը՝ դատավոր Հովհաննես Մովսեսյանի նախագահությամբ, կհրապարակի ամբաստանյալ ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի դատավճիռը։

Պերմյակովի նկատմամբ քրեական գործը հարուցվել էր ՀՀ քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով՝ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ և 8-րդ կետերով՝ առանձին դաժանությամբ, ավազակությամբ զուգորդված երկու կամ ավելի անձանց սպանություն, 175-րդ հոդվածի 2-րդ մասին 3-րդ և 4-րդ կետերով՝ բնակարան ապօրինի մուտք գործելով, զենքի գործադրմամբ ավազակություն և 34-329-րդ հոդվածի 1-ին մասով՝ պետական սահմանն ապօրինի հատելու փորձ: Մեղադրող դատախազը միջնորդել էր Պերմյակովին դատապարտել ցմահ ազատազրկման։

Back to top button