Հասարակություն

Ներքին զորքերի հրամանատար Լևոն Երանոսյանն արձակուրդից հետ է կանչվել

ՀՀ փոխոստիկանապետ, ներքին զորքերի հրամանատար Լևոն Երանոսյանը, որը վարչապետի որոշմամբ, Սարի թաղի դեպքերից հետո ուղարկվել էր մեկամսյա արձակուրդի, հետ է կանչվել։

Tert.am-ի հարցին, թե ինչո՞ւ է արձակուրդից հետ կանչվել փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանը, ոստիկանության լրատվության հետ կապերի վարչության ղեկավար Աշոտ Ահարոնյանն ասաց. «Պարոն Երանոսյանն իր արձակուրդը կիսատ թողել, վերադարձել է ծառայողական անհրաժեշտությունից ելնելով»:

Կոնկրետ ի՞նչ անհրաժեշտություն է, որի պատճառով փոխոստիկանապետին ստիպել են կիսատ թողնել հանգիստը, ոստիկանությունից հրաժարվեցին բացահայտել:

Հարցին, թե հնարավո՞ր է՝ Սարի թաղի և ՊՊԾ գնդի գործով ցուցմունք տալու հետ կապված է վերադարձել Լևոն Երանոսյանը, Աշոտ Ահարոյանը պատասխանեց. «Ոչ»:

Back to top button