Հասարակություն

Սոցիալական բնակարանները ևս 10 տարով կտրվեն անհատույց օգտագործման

Կարգավորվել է մինչև 2015թ. ընկած ժամանակահատվածում տարբեր իրավական ակտերի համաձայն անհատույց օգտագործման իրավունքով պայմանագրային հիմունքներով սոցիալական բնակարանային ֆոնդում բնակվող անձանց/ընտանիքների՝ այդ բնակարաններում սահմանված ժամկետը լրանալուց հետո ևս 10 տարի ժամկետով նույն պայմաններով բնակվելու հարցը, հայտնում են ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ժամակետների երկարացումը հիմնված կլինի հասարակական կազմակերպության կողմից տրված եզրակացության վրա, մասնավորապես՝ կազմակերպությունը կուսումնասիրի 166 բնակարաններում բնակվող անձնանց /ընտանիքների  սոցիալական պայմանները,  կարիքները, բնակարանների վիճակը, բնակչի կողմից  պայմանագրային  պարտավորությունների կատարումը, բնակարանի օգտագործումը դրա նշանակությանը համապատասխան և այլն:

Որոշման նախագիծն  ընդունվել է  ՀՀ կառավարության 18.08.2016թ. նիստում: Որոշումն  ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Back to top button