Սպորտ
«Ռիո 2016».Ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամներն սկսում են պայքարը
Օգոստոսի 19-ին Ռիոյի Օլիմպիական խաղերին մասնակցող Հայաստանի ներկայացուցիչներից միայն մեկը կմտնի պայքարի մեջ:
Ազատ ոճի ըմբշամարտի 57 կգ քաշային կարգում հանդես եկող Գառնիկ Մնացականյանն իր ելույթները կմեկնարկի 1/8 եզրափակչից, որտեղ կմրցի 2013 թվականի աշխարհի չեմպիոն, իրանցի Հասան Ռահիմիի հետ: Դիմակայությունը կմեկնարկի Երեւանի ժամանակով 17:00-ին:
Նրան հաղթելու դեպքում Մնացականյանը քառորդ եզրափակչում կհանդիպի Վիկտոր Լեբեդեւ (Ռուսաստան) — Սանդեփ Թոմար (Հնդկաստան) զույգի հաղթողի հետ:
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Լեւան Բերիանիձեն ելույթ կունենա օգոստոսի 20-ին, իսկ Դավիթ Սաֆարյանը եւ Գեորգի Կետոեւը՝ օգոստոսի 21-ին: