Հասարակություն

Ինչպես նախապատրաստել երեխայի առաջին մուտքը դպրոց

sonahakobyan

Առջևում նոր ուսումնական տարին է:  Հազարավոր երեխաներ առաջին անգամ մուտք կգործեն դպրոց: Առաջին անգամ մուտք գործելով ուսումնական հաստատություն՝ փոքրիկները դռների հետևում են թողնում իրենց խաղերն ու տիկնիկները: Հոգեբանական ինչ դժվարությունների են առերեսվում երեխաներն ու նրանց ծնողները դպրոցական առաջին օրերին: Հոգեբան Գևորգ Եղյանն անդրադառնալով սկսնակ դպրոցականների սթրեսային իրավիճակներին՝ որոշակի խորհուրդներ է տվել ծնողներին: Այս առումով շատ կարևոր են նախակրթարանները, որից հետո երեխաները համեմատաբար հեշտությամբ են ինտեգրվում նոր միջավայրին՝ նշել է մասնագետը:

 

Նոր ուսումնական տարվա մեկնարկին մնացել են հաշված օրեր: Դպրոցական օրերին մեծ անհամբերությամբ են սպասում հատկապես առաջին դասարանցիները:  Առաջին անգամ մուտք գործելով ուսումնական հաստատություն՝ փոքրիկները դռների հետևում կթողնեն իրենց խաղերն ու տիկնիկները, որոնց կփոխարինեն գրքերն ու տետրերը: Ի դեպ՝ շատ  կարևոր է կյանքի այս կարևոր փուլում երեխայի դրական նախատրամադրվածությունը: Ի վերջո՝ դրանից է կախված՝ երեխան դպրոց կգնա բարձր ոգևորությամբ, թե սթրեսային ապրումներով՝ նկատում է հոգեբան  Գևորգ Եղյանը: Այս առումով շատ կարևոր են նախակրթարանները, որից հետո երեխաները համեմատաբար հեշտությամբ են ինտեգրվում նոր միջավայրին՝ ասում է մասնագետը:

Եղյանը կարեւորեց ծնող-երեխա երկխոսությունը, միմյանց վստահելը: Հոգեբանը շեշտեց, որ յուրաքանչյուր երեխա անհատական մոտեցման կարիք ունի.  եթե նա հաճույքով չի սովորում դասերը, չպետք է կոպտորեն կտրել խաղից: Որոշակի ճկունություն դրսևորելու պարագայում կարելի է համադրել խաղն ու ուսումը՝ դրանով ավելի հեշտացնելով  տարրական դասարանի աշակերտի մուտքը դպրոցական առավել պատասխանատու փուլ:

Հոգեբանն ասում է, որ ողջ աշխարհում նախադպրոցական տարիքի երեխաների սթրեսի հարցը քիչ է ուսումնասիրված, ուսուցիչները սովորաբար հենվում են սեփական փորձի վրա, որը երբեմն կարող է բերել բացասական հետեւանքների: Գևորգ Եղյանը  չի ժխտում, որ Հայաստանում փորձված մանկավարժներ շատ կան, բայց միեւնույն ժամանակ կարծում է, որ փորձառուներն էլ պետք է որոշակի գրականություն կարդան եւ ծանոթանան մանկավարժության վերջին մեթոդներին:

Back to top button