Քաղաքական

Երկրում հոգեբանություն է փոխվել.Ալեք Ենիգոմշյան

karenghazaryan
Հիմնադիր խորհրդարանի անդամ Ալեք Ենիգոմշյանն այսօրվա ասուլիսում, խոսելով «Սասնա ծռեր» խմբի՝ հունիսի 17-ին ՊՊԾ գնդի գրավման գործողությունից մեկ ամիս անց ստեղծված իրավիճակի մասին,  Ղարաբաղյան խնդրին նույնպես անդրադարձավ: Հիշեցնենք, որ խմբի քաղաքական պահանջների թվում էր նաեւ ԼՂ հարցով զիջումների չգնալու պահանջը:

«Արցախի հարցի կապակցությամբ շատ սկզբունքային կեցվածք, այսինքն՝ բացառումը ցանկացած տարածքի հանձնումը հակառակորդին»:

Ալեք Ենիգոմշյանի տեղեկացմամբ` առաջիկա ամիսների ընթացքում կձևակերպվի իրենց ռազմավարությունն ու մարտավարությունը: Հուլիսի 17-ից, նրա խոսքերով, «Սասնա ծռերի» ապստամբությունից առաջ և հետո հայաստանյան օդն ուրիշ է: Ըստ Ենիգոմշյանի` երկրում հոգեբանություն է փոխվել, փոխվել են նաև վարչախմբի մոտեցումները. «Այն ինքնավստահությունը, որ վարչախումբն ուներ, մասնավորապես «մեր դեմ խաղ չկա» հոգեբանությունը, վերացած է՝ ձեւակերպեց ՀԽ քաղաքական խորհրդի անդամ Ալեք Ենիգոմշյանը:

Նրա խոսքով՝ «Սասնա ծռեր»-ի գործով քննություն, իհարկե, պետք է ընթանա, սակայն քննություն պետք է արդար Հայաստանում՝ եզրափակեց Ալեք Ենիգոմշյանը:

Back to top button