Հասարակություն

Հունվարի 1-ից աշխատանքային գրքույկները կհանվեն կիրառությունից

arminegevorgyan
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն այսօր կառավարությանն է ներկայացրել աշխատանքային գրքույկները կիրառությունից հանելու և աշխատանքային գրքույկներում պարունակվող տեղեկատվության մուտքագրումը պետական միասնական համակարգում ներառելու վերաբերյալ որոշման նախագիծը:

Նախատեսվող փոփոխություններով՝ 2017-ի հունվարի 1-ին ախատանքային գրքույկները կհանվեն կիրառությունից: Իրավական ակտի ընդունման դեպքում նախատեսվում է համապատասխան կարգով աշխատանքային գրքույկում առկա տեղեկատվությունը ներառել պետական կենսաթոշակային համակարգում:

Նախագիծը մշակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից:

Կարդացեք նաև

Back to top button