Հասարակություն

Զբոսրջության զարգացման նոր ապրանքանիշ ստեղծված ճամբարակցի երիտասարդների ձեռքերով

satikisahakyan
Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Ճամբարակ քաղաքում կավի բնական պաշարներ կան, որոնց օգտագործմամբ տեղացիները գտել են զբաղվածության ապահովման իրենց եղանակը, ինչը թույլ է տալիս տնային գործերը համատեղել սիրելի զբաղմունքի հետ: Քլեյ հաուս սոցիալական ձեռնարկությունում ներգրավված են հաշմանդամություն ունեցող և սոցիալապես անապահով ընտանիքների երիտասարդները:

 

 

Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Ճամբարակ քաղաքի  հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների շահերի պաշտպանության և ներառման «Աստղացոլք» հասարակական կազմակերպությունն արդեն մեկ ամիս իրականացնում է սոցիալական ձեռնարկության նոր ծրագիր, որտեղ 20-30 տարեկան հաշմանդամություն ունեցող, ինչպես նաև  սոցիալապես անապահով ընտանիքների  երիտասարդները  զբաղվում են խեցեգործությամբ: Նրանց ձեռքի տակ կավը նոր կյանք է ստանում: Նոր մասնագիտությունը շատերին է հմայել , օրեցօր նրանք ավելի կատարելագործվում են, հմտանում: Քլեյ հաուսը կամ կավի տունը հիշեցնում է խեցե իրերի մի փոքրիկ թանգարան: Կանացի զարդերի, հայկական տարբերանշանով հուշանվերների շարքը համալրում են  ժայռապատկերները, հանրահայտ նկարիչների ստեղծագործությունների արտապատկերները:

Ճամբարակ քաղաքի  «Աստղացոլք» հասարակական կազմակերպության նախագահ Իրինա Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ իրենք բացահայտելով Հայաստանը սկսելու է պատրաստել մագնիսային խեցե հուշանվերներ՝  բնակավայրերի  խորհրդանիշով: Օրինակ՝Սևանը՝ լճով, եկեղեցիով, Ջերմուկը՝ եղնիկով և այլն:

Սոցիալական ձեռնարկության գործունեությունը հիմնված է   տեղի բնական պաշարների վրա : Ճամբարակում կա կավի 5 տեսակ, որի օգտագործմամբ  արտադրանքի ինքնարժեքն ավելի ցածր է: Քլեյ հաուսում շահառուները  աշխատում են գործավարձային եղանակով՝ բարելավելով  սոցիալական վիճակը :

Արշակ Արամյանը Քլեյ հաուսի շահառուներից է, սիրում է պատրաստել նուռ, կուժ, սափոր, չկտրվելով գործից ասաց, եթե լուրջ վերաբերվեն աշխատանքին, ոչ սիրողական մոտեցմամբ, ապա կարող են լավ եկամուտ ստանալ:

Ճամբարակ քաղաքի  հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների շահերի պաշտպանության և ներառման «Աստղացոլք» հասարակական կազմակերպության ջանքերով բացվել է «Լայֆ»  սրճարանը, որը դարձել է երիտասարդների ժամանցի վայրերից մեկը: Հաջորդ նախաձեռնությունը ներառական մանկապարտեզի բացումն է, որն իրականացվելու է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի և ՀՀ Կառավարության համատեղ աջակցությամբ:

«Աստղացոլք»> հասարակական կազմակերպությունում մեկ այլ  ծրագիր էլ է մշակվում՝ կապված մոբիլ մանկապարտեզի  ստեղծման հետ, որը կնպաստի  գյուղական համայնքների նախադպրոցական կրթության զարգացմանը:

Քլեյ  հաուսուն արդեն ունի պատվեր արդիական խնդիրների վերաբերյալ,   ստեղծվել են պտղի սեռի խտրական ընտրության թեմաներով մագնիսային խեցե հուշանվերներ երեխաների գրառմամբ՝ քույրիկ եմ ուզում:

Back to top button