Հասարակություն

Շրջայց առաջնագծում

Արցախի Հանրապետության կառավարության նախաձեռնությամբ՝ օգոստոսի 13-14-ը կազմակերպվել է ՀՀ և ԱՀ հասարակական-քաղաքական մի խումբ գործիչների շրջայց առաջնագիծ, որի ժամանակ նրանց են ներկայացվել կառավարության հատուկ հաշվեհամարի և բարեգործական այլ ծրագրերի միջոցներով կատարված աշխատանքները:

Արցախի հանրապետության կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ խմբի անդամները ծանոթացել են, մասնավորապես, ինժեներական նոր կառույցների, կառուցվող ջրագծերի, դիտարկման ու էներգամատակարարման արդի տեխնոլոգիաների, ինչպես նաև բանակի մարտունակության աստիճանի և դիրքապահների անվտանգության ու կենցաղային պայմանների բարելավմանը միտված այլ աշխատանքների հետ:

Աղբյուրի փոխանցմամբ՝ կառավարությունը նպատակ ուներ սույն շրջայցով կատարված գաղտնի ծախսերի վերաբերյալ հաշվետվություն ներկայացնել հասարակությանը՝ նրանց կողմից վստահություն վայելող գործիչների միջոցով: Ծրագիրը շարունակական է լինելու, և կառավարությունը պարբերաբար կկազմակերպի նմանատիպ ձևաչափով հաշվետվություններ:

Հանգանակությունը շարունակվում է, և ովքեր ցանկանում են ներդրում ունենալ բանակի մարտունակության բարձրացման գործում, կարող են նվիրատվություն կատարել նաև առցանց :

Լուսանկարները՝ Արցախի Հանրապետության կառավարության ֆեյսբուքյան էջից:

Back to top button