ՍպորտՏեսանյութեր

Օլիմպիական չեմպիոնը սափրել է Կարեն Գիլոյանի գլուխը (տեսանյութ)

Մարզական մեկնաբան Կարեն Գիլոյանը սափրել է գլուխը` ի պատիվ օլիմպիական ոսկու: Այս մասին տեղեկանում ենք Առաջին ալիքի ֆեյսբուքյան էջից: «Դեռևս 2008-ին Պեկինի խաղերի ժամանակ մարզական մեկնաբան Կարեն Գիլոյանը խոստացել էր սափրել գլուխը, եթե Օլիմպիական չեմպիոն ունենանք: Եվ այսօր մեր նորընծա Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանն իր ձեռքով արեց դա»,-ասված է գրառման մեջ:

Հայաստանի հավաքականը «Ռիո-2016»-ում առաջին օլիմպիական ոսկին նվաճեց: 98 կգ քաշային կարգում հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը գետնեց Կուբան ներկայացնող Յասմանի Դանիել Լուգո Կաբրերային և 20 տարվա դադարից հետո Հայաստանին պարգևեց 1-ին ոսկե մեդալը:

Արմեն Նազարյանից հետո Արթուր Ալեքսանյանը նվաճեց Հայաստանի համար առաջին օլիմպիական ոսկե մեդալը:

Back to top button