ԿարևորՍպորտ

Ռիո-2016. Ծանրամարտ. Գոռ Մինասյանը՝ արծաթե մեդալակիր

Ռիո դը Ժանեյրոյում ընթացող Օլիմպիական խաղերում Հայաստանի հավաքականը 3-րդ արծաթե մեդալը նվաճեց:

Ծանրամարտի գերծանր քաշային կարգում (105+) Գոռ Մինասյանը երկամարտում գրանցեց 451 կիլոգրամ արդյունք և դարձավ արծաթե մեդալակիր: Պոկում վարժությունում մեր մարզիկը երեք անգամ բարձրացրեց ծանրաձողը, որոնցից ամենածանր 210 կիլոգրամանոցն էր: Հրում վարժությունում Մինասյանն իր գլխավերևում պահեց 241 կգ ծանրաձողը:

Մեր մյուս ծանրամարտիկը՝ Ռուբեն Ալեքսանյանը գրավեց 4-րդ տեղը: Նա պոկում վարժությունում գրանցեց 195, իսկ հրումում՝ 245 կգ արդյունք: Նրա ընդհանուր ցուցանիշն է 440 կգ: Հատկանշական է, որ Ալեքսանյանն իր վերջին մոտեցման ժամանակ պատվիրել էր 254 կգ, որը բարձրացնելու դեպքում կնվաճեր բրոնզե մեդալ, սակայն նրա երկու փորձերն էլ անհաջող էին:

Առաջին տեղը գրավեց վրացի Լաշա Թալախաձեն, որը գրանցեց համաշխարհային ռեկորդ՝ 473 կգ: Պոկում վարժությունում վրացին բարձրացրեց 215, իսկ հրումում՝ 258:

Բրոնզե մեդալին արժանացավ մեկ այլ վրացի Իրակլի Թուրամանիձեն՝ 448 կգ (207+241):

Աղբյուր` armsport.am

Back to top button