
Ռիո դե Ժանեյրոյում մահացել է Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի՝ ՖԻՖԱ- ի նախկին նախագահ Ժոաո Ավելանժը՝ հայտնում է Բի Բի Սի- ն՝ վկայակոչելով բրազիլական ԶԼՄ- ները։
Ավելանժը, որի 100- ամյակը լրացել էր մայիսին, հուլիսին թոքաբորբով հայտնվել էր հիվանդանոցում։
Ավելանժը մասնագիտությամբ իրավաբան էր, թեեւ իր կյանքը նվիրել էր սպորտին։ Նա մասնակցել է Օլիմպիական խաղերին՝ 1936 թվականին լողի մրցումներում, 1952- ին՝ Բրազիլիայի ջրագնդակի հավաքականի կազմում։
1974- 1998 թվականներին նա ղեկավարել է ՖԻՖԱ- ն։ Այդ տարիներին աշխարհի առաջնության մասնակից թիմերի քանակը 16- ից դարձել է 32։ Նաեւ այդ տարիներին են սկսվել անցկացվել ֆուտբոլի աշխարհի առաջնությունները կանանց միջեւ, ինչպես նաեւ կոնֆեդերացիայի գավաթը։
Ավելի ուշ Ավելանժը կոռուպցիոն սկանդալի մեջ էր հայտնվել։ ՖԻՖԱ- ի էթիկայի կոմիտեն նրան մեղադրվել էր 1990- ականներին գովազդային իրավունքի վաճառքի համար կաշառք վերցնելու մեջ։ Նրան այդ պաշտոնում փոխարինել էր Ջեպ Բլատերը, որը նույնպես այժմ հայտնվել է կոռուպցիոն սկանդալում։
2013- ին Ավելանժին զրկել են ՖԻՖԱ- ի պատվավոր նախագահի կոչումից։




