Սպորտ

«Ռիո-2016». Հայտնի են Արթուր Ալեքսանյանի և Միհրան Հարությունյանի մրցակիցները

Օգոստոսի 16-ին Ռիոյի Օլիմպիական խաղերում պայքարի մեջ կմտնեն Հայաստանի չորս ներկայացուցիչներ, որոնցից երեքը հավակնելու են մեդալների:

 

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի 66 կգ քաշային կարգում Միհրան Հարությունյանը պայքարը սկսելու է 1/8 եզրափակչից: Նրա մրցակիցը Եգիպտոսը ներկայացնող Ադհամ Կահքն է: Այդ արգելքը հաղթահարելու դեպքում հաջորդ փուլում Հարությունյանի մրցակիցը կլինի Թոմաս Լորինց (Հունգարիա) — Հանսու Ռյու (Հրվ. Կորեա) զույգի հաղթողը: Գոտեմարտը կմեկնարկի Երևանի ժամանակով 17:20-ին:

 

98 կգ քաշային կարգում Արթուր Ալեքսանյանը նույնպես մեկնարկելու է 1/8 եզրափակչից: Արթուրի մրցակիցը իտալացի Դաիգորո Տիմոնչինին է: Քառորդ եզրափակիչ անցնելու դեպքում Ալեքսանյանը կգոտեմարտի Ցիուրարիու Ալեքսուս (Ռումինիա) — Համդի Մուստաֆա Աբդելվահաբ (Եգիպտոս) զույգի հաղթողի հետ: Գոտեմարտը կմեկնարկի Երևանի ժամանակով 17:30-ին:

 

105+ քաշային կարգում հանդես եկող ծանրորդ Գոռ Մինասյանի ելույթի մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 02:00-ին:

 

04:05-ին պայքարի մեջ կմտնի հեռացատկորդ Ամալյա Շարոյանը:

Back to top button