Հասարակություն

Վարուժան Ավետիսյանն ու Պավլիկ Մանուկյանը դիմել են ՍԴ

Սահմանադրական դատարանը սեպտեմբերի 2- ին քննության է առնելու «Սասնա ծռեր» խմբի անդամներ Պավլիկ Մանուկյանն ու Վարուժան Ավետիսյանը դիմումը։ Նրանք վիճարկում են Քրեական դատավարության օրենսգրքի 283-րդ հոդվածի 1-ին մասի, 288-րդ հոդվածի 3-րդ մասի սահմանադրականությունը:

Կալանքի տակ գտնվող Մանուկյանն ու Ավետիսյանը խնդրում են դատարանին Սահմանադրությանը հակասող ճանաչել այդ հոդվածները: Ըստ դիմողների՝ օրենսգրքի 283-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված պահանջը՝ կապված անձի կալանավորմանն առնչվող դատական լսումները դռնփակ դատական նիստում անցկացնելու հետ, չի բխում Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերից և ուղղակիորեն հակասում է վերջիններիս:

Միեւնույն ժամանակ, Մանուկյանն ու Ավետիսյանը կարծում են, որ Քրեական դատավարության 288-րդ հոդվածի 3-րդ մասի` «Դատական ստուգումը կատարվում է դռնփակ դատական նիստում` դատախազի և պաշտպանի մասնակցությամբ» իրավադրույթը հակասում է Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերին:

Նշենք, որ «Սասնա ծռեր» խմբի անդամները ՍԴ էին դիմել դեռեւս այս տարվա մարտին:

Կարդացեք նաև

Back to top button