
31-րդ ամառային Օլիմպիական խաղերի մրցումային 10-րդ օրը պայքարի մեջ կմտնեն աթլետները՝ վազորդներ Գայանե Չիլոյանը և Դիանա Խուբեսերյանը: Տղամարդկանց եռացատկում` որակավորման փուլում, հանդես կգա Լևոն Աղասյանը:
Ավելի ուշ առաջին գոտեմարտը կանցկացնի 85 կգ քաշային ըմբիշ Մաքսիմ Մանուկյանը:
Օրվա երկրորդ կեսին՝ բռնցքամարտիկ Նարեկ Աբգարյանը կմրցի չինանցի Հու Ջիանգուանի հետ:
Ինչպես նաև, 105 կգ քաշային ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը կպայքարի մեդալի համար:
Որակավորման փուլից պայքարը կսկսի արգելավազորդ Լիլիթ Հարությունյանը, տեղեկացնում է ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեն:




