

Արմավիրի մարզի Խորոնք համայնքում բանջարեղենի գրեթե բոլոր տեսակներն էլ մշակվում են: Ոռոգումը կազմակերպվում է պոմպակայնների միջոցով: Անցած տարի նոր պոմպայկայանի շահագործմամբ ոռոգելի դարձավ 66 հա հողատարածք, որտեղ ստցվել է բարձր բերք:
Տարիներ շարունակ նշված տարածքի հողերի ոռոգումը կազմակերպվել էր բաց ցամաքուրդային համակարգի ջրերով, որից բարձր բերքի ակնկալիք չկար: Ստորգետնյա ջրերի իջեցման պատճառով Խորոնք գյուղի շուրջ 66 հա հողատարածք մնացել էր անջրդի, իսկ անցած տարվանից հիշյալ տարածքը կրկին կանաչեց ու կենդանություն ստացավ:
Պղպեղ, սմբուկ, լոլիկ սոխ, բանջարեղենի գրեթե բոլոր տեսակներից գյուղում մշակվում է: Խորոնքում շատ են նաև ջերմոցային տնտեսությունները: 116 հա վրա հիմնված ջերմոցների բանջարեղենը շուկա է մտնում դեռ գարնանը: Եթե տարերային աղետներից ջերմոցները չեն վնասվում, ապա ապահովում են բարձր բերքատվություն: 120 քմ ընդհանուր մակերեսով ջերմոցում սեփականատերը մշակում է մագլցող լոլիկ, որից ստանալու է մինչև 40 տոննա բերք:
Խորոնք համայնքի ղեկավարը նշեց, որ իր գյուղի բնակիչներն իրենց աշխատասիրության շնորհիվ ավելի շատ եկամուտ են ստանում, թեև ծախսերը նույնպես շատ են:
Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը գոհ է ստացված բերքից, թեպետ բնական աղետների պատճառով կորուստը շատ է: Այնուամենայնիվ այս տարի նախորդ տարվա համեմատության շրջանառության մեջ է դրվել 1700 հա-ից ավելի հողատարածք, հիմնականում բանջարեղենի ցանքատարածքներ: <<Մեր մարզի ժողովուրդն իր աշխատասիրությանբ տարբերվում է մյուսներից>>, — եզրափակեց Արմավիր մարզպետը:




