
Իսպանական Բենալմադենա քաղաքն այսօր պաշտոնապես ճանաչեց և դատապարտեց Հայոց ցեղասպանությունը՝ հայտնում են ԱԳՆ- ից։
Քաղաքային խորհուրդը և նրանում ներկայացված բոլոր քաղաքական ուժերը միաձայն կողմ քվեարկեցին ինստիտուցիոնալ հայտարարությանը։ Այս քայլով Բենալմադենան համալրեց Իսպանիայի՝ նման որոշում ընդունած երկու տասնյակից ավելի քաղաքների շարքը:




