ԿարևորՏնտեսական

ԵԱՏՄ շուկա պտուղ- բանջարեղենի արտահանումն աճել է 90 տոկոսով՝ ասում է գյուղփոխնախարարը

annanazaryan

Գյուղատնտեսության ոլորտում պիլոտային ծրագրերի ու պտուղ-բանջարեղենի արտահանման ծավալների ավելացման մասին է այսօր լրագրողների հետ խոսել գյուղատնտեսության փոխնախարար Արմեն Հարությունյանը: Նա նշել է, որ ԵԱՏՄ շուկա հայկական պտուղ- բանջարեղենի արտահանումն աճել է 90 տոկոսով, այսօր նաեւ շուկաներ են որոնվում հայկական գինու համար։

 

2016 թվականին 2015 թվականի համեմատ  90 տոկոսով ավելացել է ԵԱՏՄ շուկա արտահանվող հայկական պտուղ- բանջարեղենի քանակը` այսօր տեղեկացրեց գյուղատնտեսության փոխնախարար Արմեն Հարությունյան։ Նրա խոսքով՝ ԵԱՏՄ շուկան ամենաարդիականն է այսօր հայկական պտուղ- բանջարեղենի իրացման համար: Թեև այլ շուկաների որոնման աշխատանքներ եւս տարվում են, սակայն այսօր արտահանվող պտուղ-բանջարեղենի ծավալն ավելացնելու խնդիր կա։

Ղազախական շուկա մուտք գործելու ուղղությամբ եւս աշխատանքներ տարվում են եւ փոխնախարարը նշեց, որ հայ- ղազախական միջկառավարական  հանձնաժողովի առաջիկա նիստում այս հարցը կքննարկվի։

Հատուկ ուշադրություն է դարձվում խողողագործությանն  ու գինեգործությանը: Սեպտեմբերին նախատեսվում է հայկական գինին արտահանել Հնդկաստան ու լավ արդյունքներ ունենալու դեպքում ավելի մեծ խմբաքանակ կարտահանվի:

Հիմնադրամ է ստեղծվել, ինչը նպատակ ունի խթանել գինիների վաճառքը արտասահմանում՝ ասաց գյուղատնտեսության փոխնախարարը։

ԵՄ ֆինանսավորմամբ ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության կողմից   30 պիլոտային ծրագրեր են նախատեսում իրականացնել Հայաստանում։ Դրանք միտված են հակակարկտային 15 կայանների տեղադրմանը, կաթիլային ոռոգման ու ցրտահարության դեմ նոր տեխնոլոգիաների կիրառմանը։ Փորձ է արվում մինչև տարեվերջ աշխատանքներն իրականացնել կամ ավարտել արդեն մյուս տարվա գարնանը:

Բնածին աղետների դեմ պայքարի ենթակառուցվածքների ավելի արդյունավետ ստեղծման շուրջ եւս աշխատանքներ եւ տարվում՝ ասաց երիտասարդ փոխնախարարը՝ թվարկելով այլ ծրագրեր եւս։ Մասնավորապես նպատակ կա ստեղծել ապահովագրական համակարգ բուսաբուծության ու անասնապահության ոլորտում: Այս համակարգի արդյունավետության մասին հնարավոր կլինի խոսել եկող տարի:

Back to top button