Սպորտ

Ծանրորդ Կարապետյանը կոտրվածք չի ստացել

Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ, 77 կգ քաշային կարգի ծանրորդ Անդրանիկ Կարապետյանի՝ Օլիմպիական խաղերում ելույթի ժամանակ ստացած վնասվածքը կոտրվածք չէ.արմունկը դուրս էր ընկել:

Բժիշկներն արել են հնարավոր ամեն բան և արմունկը տեղն են գցել, տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմտեն: Կարապետյանը ամբողջ գիշեր եղել է բժիշկների հսկողության տակ: Այժմ հայ մարզիկն իրեն համեմատաբար նորմալ է զգում:

Ինչ կապված է մկանաթելերի, ջլերի և հյուսվածքների հետ, պարզ կդառնա արդեն վերջնական զննումից հետո, ամենայն հավանականությամբ՝ Երևանում:

Back to top button