

Գյումրու երիտասարդական պալատում հերթական միջոցառումը համախմբել էր գյումրեցի այն երիտասարդներին, ովքեր ժամկետային զինծառայության ընթացքում քառօրյա պատերազմին աչքի են ընկել խիզախությամբ: Պարգևատրվել են 3 տասնյակից ավելի երիտասարդներ՝ հայրենիքի ծառայության գործին անմնացորդ նվիրումի, զինվորական ծառայողական պարտականությունները ժամանակին և բարեխղճորեն կատարելուի համար: Պարգևատրվել են նաև մի շարք կազմակերպություններ ու անհատներ ազգի օրհասական պահին իրենց զգալի ներդրումն ունենալու համար:





