ԿարևորՔաղաքական

Եթե տարածաշրջանում ռազմական բալանսը խախտված լիներ, քառօրյա պատերազմն այլ կերպ կավարտվեր. Ն. Բորդյուժա

Եթե տարածաշրջանում ռազմական բալանսը խախտված լիներ, քառօրյա պատերազմն այլ կերպ կավարտվեր: Tert.am-ի հետ զրույցում ասել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:

Հարցին՝ համաձայն չէ՞ պնդումների հետ, որ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք մատակարարելու արդյունքում տարածաշրջանում ռազմական բալանսը խախտվում է, ինչը մեծացնում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական ուժով լուծելու հնարավորությունը, Նիկոլայ Բորդյուժան պատասխանել է. «Եթե բալանսը խախտված լիներ, ապա, հավանաբար, քառօրյա պատերազմը, ինչպես այն անվանում են, այլ կերպ կավարտվեր: Բայց քանի որ բալանս գոյություն ուներ… բոլորը մնացին իրենց դիրքերում: Զգույշ կլինեի պնդումների հետ, թե բալանսը խախտված է: Ամեն դեպքում քառօրյա պատերազմի արդյունքները չեն վկայում բալանսի խախտման մասին»:

Նշենք, որ Ռուսաստանի և Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների վերջին հայտարարություններով Ռուսաստանը պատրաստվում է զենքի վաճառքի նոր պայմանագրեր կնքել Ադրբեջանի հետ:

Back to top button