Հասարակություն

Դրամաշնորհային մրցույթ՝ «Անկախության 25-ամյակ» անվանակարգում

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը` որպես ՀՀ Նախագահի կողմից ընտրված գործընկեր կազմակերպություն, հայտարարում է ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհների մրցույթ։ Այս մասին հայտնում են Հայաստանի երիտասարդական հիմնադրամի
հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

Մրցույթը հայտարարվում է «Անկախության 25-ամյակ» անվանակարգում։ Մրցույթին ներկայացված ծրագրով անհրաժեշտ է նախատեսել առնվազն երեք ֆլեշմոբի կազմակերպում:
Դրամաշնորհային ծրագրի շրջանակներում ներկայացված անվանակարգի համար հատկացվող գումարը չի կարող գերազանցել 1 000 000 (մեկ միլիոն) ՀՀ դրամը:

Նախապատվությունը կտրվի այնպիսի ծրագրերին, որոնք պարունակում են նորարարական մոտեցումներ, գործիքներ և առավել մեծ ազդեցություն կարող են ունենալ թիրախային խմբի վրա:
Դրամաշնորհային մրցույթում հաղթած հասարակական կազմակերպությունը պետք է դրամաշնորհային ծրագրերի իրականացումն սկսի ոչ շուտ, քան 2016 թվականի սեպտեմբերի 1-ը և ավարտի ոչ ուշ, քան 2016 թվականի դեկտեմբերի 1-ը:

Back to top button