Հասարակություն

Դատարանը քննարկում է Արարատ Խանդոյանի կալանքի վերացման հարցը

Քիչ առաջ Վերաքննիչ քրեական դատարանում մեկնարկել է «Սասնա ծռեր» զինված խմբի անդամ Արայիկ Խանդոյանի եղբոր՝ Արարատ Խանդոյանի կալանքի վերացման մասին վերաքննիչ բողոքի քննությունը: Նրան մեղադրանք է առաջադրվել զանգվածային անկարգություններ հրահրելու համար։ Խանդոյանի պաշտպանն Արա Ղարագյոզյանն է։ Դատարանը կալանքի որոշում է կայացրել «Միայնակ գայլի»՝ Արայիկ Խանդոյանի եղբոր՝ Արարատ Խանդոյանի նկատմամբ: Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 225 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, այն է՝ զանգվածային անկարգություններին մասնակցելը:

Նշենք, որ դատարան է եկել նաեւ Խանդոյանների մայրը՝ տիկին Ռիման:

xandoyani mayr xandoyani mayr1 xandoyani mayr2

Back to top button