Սպորտ

«Ռիո-2016». Այսօր պայքարի մեջ կմտնի Նազիկ Ավդալյանը

Ռիո դե Ժանեյրոյի ամառային Օլիմպիական խաղերի 5-րդ օրը պայքարի մեջ կմտնեն Հայաստանի 4 ներկայացուցիչ՝ բռնցքամարտիկները և ծանրորդները, հայտնում է ՀԱՕԿ լրատվության բաժինը: Նախ, իրենց մեկնարկային մենամարտերը կունենան Արամ Ավագյանը և Հովհաննես Բաչկովը: Նրանք կմեկնարկեն տեղական ժամանակով` 11:30-ին և 12:30-ին: Այնուհետև, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Նազիկ Ավդալյանը` 69 կգ քաշային կարգում կմտնի պայքարի մեջ:

Օրվա վերջին՝ տեղական ժամանակով` 19:00-ին, մեդալների համար կպայքարի Եվրոպայի գործող չեմպիոն Անդրանիկ Կարապետյանը:
Back to top button