ԿարևորՏնտեսական

Հայաստանում փետրվար- հուլիսին արձանագրվել է 5,4% գնանկում

annanazaryan

Ինչ պատկեր է հայաստանյան ապրանքային շուկայում։ Հակառակ ընդհանուր դժգոհությանը՝ հանրապետությունում փետրվարից-հուլիսն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է 5,4 տոկոս գնանկում՝ տեղեկացրել է Ազգային վիճակագրական ծառայության նախագահի խորհրդական Գուրգեն Մարտիրոսյանը:

 

Այս տարվա հունվարին արձանագրված 2,2 տոկոս գնաճից հետո հանրապետությունում ընդհանուր առմամբ նկատվում է գնանկում՝ այսօր հայտնեց Ազգային վիճակագրական ծառայության նախագահի խորհրդական Գուրգեն Մարտիրոսյանը: Նրա խոսքով՝ հուլիսին արձանագրված 2,3 տոկոս գնանկումը հիմնականում պայմանավորված է եղել պարենային ապրանքների գնանկմամբ, ոչ պարենային ապրանքների գները նվազել են 1 տոկոսով: Հուլիսին հունիսի համեմատ 0,1- 20,9 տոկոս գնանկում է արձանագրվեք ապրանքային 10 խմբում։  Գները նվազել հացաբուլկեղենի եւ մսի շուկաներում:

Առավել բարձր գնաճ արձանագրվել է ձվի ու շաքարավազի  շուկայում։ Վիճակագիրը ձեռնպահ մնաց պատճառները ներկայացնելուց, վերլուծություն չի արվել՝ ասաց։

2015 թվականի փետրվար-հուլիս ամիսների գնանկումը  4, 6 տոկոս է եղել, 2016 թվականի նույն ժամանակահատվածում գնանկումը կազմել է  5,4  տոկոս։ Համեմատաբար բարձր գնանկում է նկատվել Եղեգնաձորում 3,6 տոկոս, ամենացածր գնանկումը՝  Վանաձորում 1,6 տոկոս: Արտաքին առևտրում ևս գները նվազել են 2016 թվականի առաջին 6 ամիսների ընթացքում:

Ազգային վիճակագրական ծառայության նախագահի խորհրդականը նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ  Հայաստանում  այս տարվա առաջին կիսամյակում արձանագրված գնանկումը համեմատեց նաև ԱՊՀ երկրներում առկա ցուցանիշերի հետ: Եվ այսպես՝  Հայաստանում 2016- ի վեց ամսում գնանկումը կազմել է 1,1 տոկոս, Ղրղզստանում`1,8 , Վրաստանում `1,2: Իսկ ահա  Ռուսաստանում արձանագրվել է 3,3, Բելառուսում՝ 7,4, Ղազախստանում՝ 4,6, տոկոս գնաճը:

 

Կարդացեք նաև

Back to top button