Գյուղնախարարությունը զգուշացնում է խաղողագործներին
այգիներում մեծացել է օիդիում հիվանդության տարածման վտանգը: Հիվանդության
տարածման կանխարգելման նպատակով անհրաժեշտ է պայքարի միջոցառումներ
իրականացնել սնկասպան որևէ պատրաստուկով, հայտնում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժնից:
Բույսերի պաշտպանության միջոցառումներն իրականացնել վաղ առավոտյան և
երեկոյան ժամերին:
Հնարավորության սահմաններում ավելացնել ջրումները և դրանց նորմաները։
Ապահովել բյուսերի համար անհրաժեշտ խոնավության քանակությունը: Խորհուրդ է
տրվում ջրումները հիմնականում կատարել երեկոյան և գիշերային ժամերին։
Բանջարանոցներում, պտղատու և խաղողի այգիներում մշակության ու բերքահավաքի
աշխատանքներն իրականացնել առավոտյան և երեկոյան ժամերին: Հավաքած բերքը
պահպանել ստվերում:
Օրվա ընթացքում աշխատանքներ կատարելիս արևի ուղիղ ճառագայթների
ազդեցությունը նվազեցնելու նպատակով օգտագործել անհատական պաշտպանության
միջոցներ (գլխարկներ, գլխաշորեր):
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հանրապետության մարզերում ընթացքի մեջ է
հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքը` ՀՀ գյուղատնտեսության
նախարարությունը հորդորում է առանձնակի զգոնություն ցուցաբերել այդ
աշխատանքներն իրականացնելիս` հիշեցնելով, որ «Մթնոլորտային օդի
պահպանության մասին» ՀՀ օրենքի համաձայն` արգելվում է այրել խոզանները,
բուսական մնացորդներով ու չորացած բուսականությամբ տարածքները,
արոտավայրերի ու խոտհարքերի բուսականությունը գյուղատնտեսական, անտառամերձ,
անտառային ու բնության հատուկ պահպանվող հողերում: