

Հոգեբանը կարծում է, որ «Ֆրիդոմ հաուզ» միջազգային իրավապաշտպան կազմակերպության՝ օրեր առաջ ներկայացրած զեկույցը, որտեղ հայերը ներկայացվել են առավելաբար բացասական ենթատեքստով, որոշակիորեն իր ազդեցությունը կունենա զբոսաշրջության վրա:
Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի խոսքով, սակայն, պետք է նախ տեսնել, թե «Ֆրիդոմ հաուզ» միջազգային կազմակերպության տված վարկանիշներն ի՞նչ չափորոշիչների հիման վրա եւ ի՞նչ մեթոդաբանությամբ է ստացված: «Իրենց իրենց ստանդարտներով են մոտենում եւ հաշվի չեն առնում մեր սոցիոմշակութային առանձնահատկությունները»,- ասում է։
Ամեն դեպքում, սոցիոլոգը նույնպես կարծում է, որ նման զեկույցները որոշակի ազդեցություն են ունենում ոչ միայն զբոսաշրջության, այլեւ՝ ներդրումային մթնոլորտի վրա: Նա հիշեցրեց, օրինակ, որ ապրիլյան պատերազմի պատճառով դեպի Հայաստան ավիատոմսերի վաճառքը կրճատվեց 25 տոկոսով:




