

Արդեն իսկ այս օլիմպիադայում գրանցվել է առաջին ռեկորդը։ Դրան մասնակցում են 206 երկրի 10500 մարզիկներ, որոնք պայքարելու են մեդալների 306 հավաքածուների համար։
Ռիոյի օլիմպիադան ռեկորդային է նաեւ հայկական սպորտի համար։ Հայաստանի հավաքականը ներկայանում է իր պատմության մեջ ամենամեծ պատվիրակությամբ։ Հայաստանի 33 մարզիկներ պայքարելու են 8 մարզաձեւերում։ Մասնագետներն այս հավաքականը նաեւ ամենաուժեղն են համարում հայկական սպորտի պատմության մեջ։
Ռիո 2016- ը անկախ Հայաստանի 6- րդ օլիմպիադան է։ 1992 թվականից ի վեր Հայաստանի հավաքականը օլիմպիադաներում նվաճել է 12 մեդալ. 1 ոսկե, 2 արծաթե, 9 բրոնզե։ Անկախության վերականգնումից ի վեր Հայաստանի առայժմ միակ օլիմպիական չեմպիոնը Արմեն Նազարյանն է, որը ոսկե մեդալը նվաճել է հեռավոր 1996 թվականին։ Արտասահմանցի մասնագետները Հայաստանի հավաքականի համար կանխատեսում է 3 մեդալ, թեեւ մեր սպասելիքներն անհամեմատ ավելի մեծ են։




