ՀՀ նախագահն ընդունել է Գևորգ Կոստանյանի հրաժարականը
ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը դատախազության Կոլեգիայի անդամներին տեղեկացրել է, որ առողջական խնդիրների պատճառով դիմել է ՀՀ նախագահին, խնդրելով ընդունել ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնից ազատվելու վերաբերյալ իր դիմումը:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Քրիստինե Մելքոնյանը. «Հարգելի գործընկերներ, տեղեկացնում եմ, որ այսօր ՀՀ գլխավոր դատախազությունում տեղի է ունեցել Կոլեգիայի նիստ, որը վարել է ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը: ՀՀ գլխավոր դատախազը Կոլեգիայի անդամներին տեղեկացրել է, որ առողջական խնդիրների պատճառով դիմել է ՀՀ նախագահին, խնդրելով ընդունել ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնից ազատվելու վերաբերյալ իր դիմումը: ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը նաև տեղեկացրել է, որ ՀՀ Նախագահի կողմից դիմումն ընդունվել է և ինքը 04.08.2016թ.-ից վայր է դնում ՀՀ գլխավոր դատախազի իր լիազորությունները: Պաշտոնական հաղորդագրությունը` քիչ անց դատախազության կայքում»: