
Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով ոստիկանության Էրեբունի բաժնի պետ Գևորգ Հակոբյանն ազատվել է աշխատանքից, վերցվել է կադրերի ռեզերվ՝ հայտնում են ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։
Էրեբունու ոստիկանության բաժնի պետ է նշանակվել Գրիգոր Ամիրխանյանը:




