
ՌԴ-ում ՀՀ քաղաքացի Գառնիկ Հարությունյանը մեղավոր է ճանաչվել Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարի համար, որի հետևանքով 9 մարդ էր զոհվել։
Ինչպես տեղեկացնում է rg.ru-ն, դատարանը Հարությունյանին 4.5 տարվա ազատազրկման է դատապարտել, ինչպես նաև 3 տարով զրկել է վարորդական իրավունքից։
Միջադեպը տեղի էր ունեցել 2015 թվականի նոյեմբերի 3-ին՝ Տուլայի մարզում։
45-ամյա Գառնիկ Հարությունանը ավտոբուսի ղեկին էր եղել։
8 մարդ զոհվել էր տեղում, մեկը՝ 68-ամյա մի կին, մահացել էր հիվանդանոցում։ Եվս 34 ուղևոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ էին ստացել։
Դատարանը պարզել է, որ վարորդը գերազանցել է թույլատրված արագությունը և վթարի պահին ավտոբուսն ընթանալիս է եղել ավելի քան 112 կմ/ժամ արագությամբ։




