
Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմակայանից զինծառայող է փախուստի դիմել, որին ռազմակայանի ծառայողները հայտնաբերել են եւ վերադարձրել ռազմակայանի տարածք: Այս տեղեկությունը՝ NEWS.am-ին հայտնել են ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից:
«Պայմանագրային զինծառայողի հարազատներից են ժամանել Հայաստան, եւ նա դուրս է եկել զորամասի տարածքից: Ռուսական կողմը զինծառայողին հայտնաբերել է ու նորից զորամաս վերադարձրել: Նա զորամասը լքելիս զենք, սպառազինություն չի ունեցել»,-ասացին ոստիկանությունից:
Շիրակի մարզի Ոսկեհասկի գյուղապետ Արտաշես Սահակյանն էլ NEWS.am-ին հայտնել է, որ առավոտյան ժամը 7.30-ից 08.00-ն ընկած ժամանակահատվածում իերնց գյուղացիները անծանոթի են տեսել իրենց գյուղի տարածքում:




