
Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ մայրաքաղաքի Մ.Խորենացու փողոցում վերականգնվել է տրանսպորտի բնականոն երթևեկը:
Ըստ այդմ, Սարի թաղը սպասարկող հ.հ. 9 և 21 ավտոբուսային, ինչպես նաև՝ նշված փողոցով անցնող հ. 14 միկրոավտոբուսային երթուղիները ներկայումս գործում են իրենց հաստատված (սահմանված) ուղեգծերով։
Հիշեցնենք, որ հուլիսի 17-ից սկսած, երբ զինված խումբը գրավել էր ոստիկանության ՊՊԾ գունդը, Սարի թաղի բնակիչները զրկված էին հասարակական տրանսպորտից օգտվելու հնարավորությունից:




