Հասարակություն

Ատելությունը խանգարում է երկխոսությանը՝ հայտարարում են մտավորականները

sonahakobyan

«Սասնա ծռեր» խմբի գործողություններին եւ դրա շուրջ ծավալված իրադարձություններին են անդրադարձել ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանը, Երևանի գրողների միության նախագահ, գրականագետ Աբգար Ափինյանը և ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ռեժիսոր Ռուբեն Բաբայանը: Մտավորականները նկատել են, որ հեղափոխություն իրականացնելու համար կազմակերպվածության պակաս կար: Նաև նշել են, որ չափից շատ է ատելությունն ու ցասումը, ինչն էլ խանգարում է երկխոսությանը:

 

Մեր հասարակությունը և կառավարությունը պատրաստ չեն նման ծայրահեղ իրավիճակների և մենք ամեն անգամ դրանում էլ ավելի ենք համոզվում՝ անդրադառնալով Խորենացի փողոցում և Սարի թաղում վերջին օրերի իրադարձություններին նկատեց Երևանի գրողների միության նախագահ Աբգար Ափինյանը:

Իրավիճակի սթափ վերլուծության առիթ դեռ կունենանք՝ իր հերթին նշեց արվեստի վաստակավոր գործիչ, ռեժիսոր Ռուբեն Բաբայանը՝ նկատելով, որ կրքերը դեռ բորբոքված են: Այն, ինչ տեղի ունեցավ 2 շաբաթվա ընթացքում, ապացուցեց մի պարզ բան. ամեն ինչին սովորել է պետք, ամեն ինչին պատրաստվել է պետք, անգամ հեղափոխություն անելիս պետք է նախևառաջ հեղափոխական լինել և քայլերը ճիշտ մտածել:

Հեղափոխություն իրականացնելու համար բացակայում էր կազմակերպվածությունը, չկար առաջնորդ, ով ժողովրդին կարող էր իր հետևից տանել, այլ միայն գոռում-գոչյուններ  էին՝ նկատեց Ժողովրդական արտիստ, ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանը։ Ստեղծված իրավիճակի լուծման համար չկա երկխոսություն, իսկ առանց երկխոսության՝ վրեժի ու ցասման ժամանակ, երբեք ոչ մի խնդիր չի լուծվի՝ նշեց նա:

Back to top button