Հասարակություն

Երևանը ռուս զբոսաշրջիկների՝ նախկին ԽՍՀՄ ամենասիրած քաղաքների տասնյակում

Մինսկը դարձել է ռուս զբոասաշրջիկների շրջանում ամենասիրված քաղաքը նախկին ԽՍՀՄ-ից: Այս մասին ասվում է RoomGuru.ru զբոսաշրջային ծառայության մամլո հաղորդագրության մեջ, գրում է lenta.ru-ն:

Բելառուսի մայրաքաղաք ռուսները մեկնում են միջինում 3,5 օրով և հյուրանոցում կեցության համար վճարում են 2 500 ռուբլի օրական: Պահանջարկով երկրորդ տեղում Ալմաթին է, որտեղ հյուրանոցը զբոսաշրջիկների համար արժենում է մոտ 2 700 ռուբլի:

Եռյակը փակում է Բաքուն (2 800 ռուբլի): Չորրորդ տեղում Աստանան է, որի հյուրանոցներն ամենաթանկարժեքն են ցուցակի քաղաքների շարքում՝ 3 500 ռուբլի օրական:

Տասնյակում ընդգրկվել են նաև Երևանը (2 600 ռուբլի), Կիևը (2 750 ռուբլի), Տաշքենդը (2 350 ռուբլի), Բիշքեքը (1 900 ռուբլի), Վիտեբսկը (2 200 ռուբլի) և Քիշնևը (2 300 ռուբլի):

RoomGuru.ru-ի փորձագետները ցուցակը կազմել են՝ ուսումնասիրելով 2016 թ. հունվարի 1-ից հուլիսի 31-ը հյուրանոցների և տների որոնման և պատվերի մասին տեղեկությունը:

Back to top button