
XXXI ամառային Օլիմպիական խաղերը կկայանան 2016թ.-ի օգոստոսի 5-ից 21-ը Բրազիլիայի Ռիո դե ժանեյրո քաղաքում: Օլիմպիական խաղերը կանցկացվեն Ռիոյի 4 շրջանների` Կոպակաբանայի, Մարականայի, Դեոդորոյի և Բարայի մարզական կառույցներում: Սպորտային ամենամեծ իրադարձության ընթացքում, որը տեղի է ունենում չորս տարին մեկ անգամ, Հայաստանի պատիվը պաշտպանելու է 33 մարզիկ, որոնք հանդես են գալու 9 մարզաձևերում:




