Հասարակություն

ՊՊԾ գնդի գրավման առթիվ ահաբեկչության հոդվածով գործ հարուցված չէ

Ոստիկանության պարեկապահակային գնդի տարածքի զավթման փաստի առթիվ 2016թ. հուլիսի 17-ին Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 219 (շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը) և 235 (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հոդվածների հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել կամ կալանավորվել է 47 անձ:

Ինչպես հայտնում են Ազգային անվտանգության ծառայությունից, 24 անձի տարբեր համակցություններով մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 218 (պատանդ վերցնելը), 219 (Շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը) և 235 (զենքի ապօրինի շրջանառություն) հոդվածներով:

Օգոստոսի 1-ին Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունը գրավոր միջնորդություն է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն՝ նշված քրեական գործը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 190 հոդվածով նախատեսված քննչական ենթակայության կանոններին համապատասխան, նախաքննության մեկ այլ մարմնին հանձնելու վերաբերյալ:

Ընդ որում, Ազգային անվտանգության ծառայությունը չի հայտնել ահաբեկչության (հոդված 217) հատկանիշներով գործի հարուցման մասին, չնայած ահաբեկիչ էր որակել ՊՊԾ գունդը գավողներին հուլիսի 31-ին վերջիններիս հանձնվելուց հետո:

Back to top button