
Ոստիկանությունը պարզաբանել է երեկ ՊՊԾ գնդի տարածքից դուրս սպանված ենթասպա Յուրի Տեփանոսյանի սպանության վերաբերյալ շահարկումները: Այս առնչությամբ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է.
«Երեկ ոստիկանության զորքերի զինծառայողի զոհվելու կապակցությամբ շահարկվեց հարցը, թե արդյո՞ք նա սպանվել է ՊՊԾ գնդի տարածքից արձակված կրակոցից: Իրավապահների կողմից տվյալ տարածքի, իրավիճակի, գնդակի հետագծի ուսումնասիրության արդյունքում, ըստ նախնական տվյալների, կրակոցն արձակվել է ՊՊԾ գնդի տարածքից՝ լուսանկարում պատկերված մասնաշենքի տանիքից:
1. Տեղը, ուր խոցվել է մեքենան և սպանվել է ՈԶ զինծառայողը:
2. Արձակված գնդակի հետագիծը:
3. Դիպուկահարի թաքստոցը:
4. Դիպուկահարը»:
Հիշեցնենք, որ երեկ Ոստիկանությունը հայտնեց, որ ՊՊԾ գնդի տարածքից զինյալ դիպուկահարի կողմից կրակ է բացվել: Սպանվել է ՊՊԾ գնդից 350-400 մետր հեռավորության վրա, ավտոմեքենայի մեջ գտնվող ոստիկանության զորքերի ծառայող, 1986 թ. ծնված Յուրի Տեփանոսյանը:





