Հասարակություն

ՄԻՊ. Առկա են անհիմն բերման ենթարկելու եւ փաստաբանի մուտքն արգելելու դեպքեր

Վաղ առավոտից իրականացվում են այցեր Ոստիկանության բաժիններ: Առկա են հաղորդումներ ինչպես քաղաքացիներին անհիմն բերման ենթարկելու, այնպես էլ նրանց նկատմամբ բռնություն գործադրելու, զանգի իրավունքը չապահովելու վերաբերյալ: 
Արձանագրվել են նաև դեպքեր փաստաբանի մուտքը ոստիկանության բաժիններ խոչընդոտելու վերաբերյալ: Ոստիկանության ծառայողները չունեն որևէ իրավունք խոչընդոտելու փաստաբանի մուտք ոստիկանության բաժին կամ բերման ենթարկվածի պահման վայր: Այս պահանջը չապահովելը օրենքի կոպիտ խախտում է: Այցերի առաջնահերթ նպատակներիվ է ապահովել այդ իրավունքի իրացումը:
Back to top button