Հասարակություն

Սարի թաղում տուժել են քաղաքացիներ, վնասվել են տներ

Սարի թաղում տուժել են քաղաքացիներ, վնասվել են տներ: Sputnik-ը գրում է, որ ծխային նռնակները և այլ հատուկ միջոցները, որոնք ոստիկանությունը կիրառել է բողոքի ակցիայի մասնակիցների դեմ Սարի թաղում, ընկել են բնակելի տների վրա։

Դրա հետևանքով տուժել է երկու ամսական երեխա, հաղորդում է Sputnik Արմենիայի թղթակիցը` հղում անելով տուժած երեխայի տատիկին։

Երեխան սկսել է խեղդվել, ժամանած «Շտապօգնության» մեքենան մորը և երեխային տեղափոխել է հիվանդանոց։

MHM0106853 copy MHM0106855 copy (1)MHM0106851 copy

Back to top button