Քաղաքական

Եվրախորհրդի գլխավոր քարտուղարը քաղաքական երկխոսության կոչ է արել

Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թյուրբորն Յագլանդը անդրադարձել է Երեւանում տեղի ունեցող իրադարձություններին:«Ես մտահոգությամբ եմ հետեւում անդամ պետություն Հայաստանում տեղի ունեցող դեպքերին, որտեղ արդեն մի քանի օր է զինված խումբը պատանդներ է պահում Երեւանի ոստիկանական բաժանմունքում: Օրենքի ուժով գործող պետություններում հակամարտությունները պետք է լուծվեն քաղաքական երկխոսության միջոցով` հարգելով ժողովրդավարական նորմերը եւ ստանդարտները:  Ուստի, կոչ եմ անում այն մարդկանց, ովքեր կապ ունեն այս վտանգավոր իրավիճակի հետ,  վերադառնալ ժողովրդավարական միջոցների կիրառմանը: Ժողովրդավարությունը, մարդու իրավունքները եւ օրենքի ուժը պետք է հաղթեն: Հավաքների ազատությունը պետք է լիովին հարգվի», ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ:

Back to top button