Հասարակություն

Սարի թաղում լրագրողներ են տուժել (լրացվող)

Սարի թաղում ոստիկանության և ցուցարարների բախումը լուսաբանող լրագրողներ Կարլեն Ասլանյանը և Հովհաննես Մովսիսյանը հարձակման են ենթարկվել քաղաքացիական հագուստով անձանց կողմից: Պոկել են  լրագրողների բեյջերը, կոտրել «Ազատության» տեսախցիկը:

Վիրավորվել են «Առաջին լրատվական»-ի լրագրող Մարիամ Գրիգորյանն ու օպերատոր Դավիթ Հարությունյանը: Սարի թաղում անհայտ անձանց կողմից ծեծի են ենթարկվել «Արմենիա» հեռուստաընկերության ԺԱՄԸ լրատվականի թղթակից Աղվան Ասոյանը և օպերատոր Ալբերտ Գալստյանը: Անհայտ անձինք խլել են նաև տեսախցիկն ու միկրոֆոնը և կոտրել:

Սարի թաղում տուժածների թվում էին նաև ‪#‎PANphoto‬-ի ֆոտոլրագրողները, որոնք դեպքերի ամենակենտրոնում էին, երբ ոստիկանությունը սկսեց գազ կիրառել ու մահակներով հարձակվեց ցուցարարների վրա:

РИА «Новости»-ի փոխանցմամբ էլ վիրավորվել է նաեւ ռուսական Life հեռուստաալիքի օպերատորը:

 

Կարդացեք նաև

Back to top button